Հաշվապահական հաշվառման խորացված դասընթացներ սկսնակների համար

«Վայս Ըքաունթինգ» ընկերությունը կազմակերպում է հաշվապահական հաշվառման խորացված դասընթացներ սկսնակների համար:
Մեր կազմակերպության նպատակն է պատրաստել որակյալ մասնագետներ, ինչպես նաև սկսնակ հաշվապահներին ընձեռել հնարավորություն բարձրացնելու իրենց որակավորումը և առավելագույնս համապատասխանելու ներկայիս աշխատաշուկայի պահանջներին:
Այդ իսկ պատճառով մեր մասնագետների կողմից կազմվել է այնպիսի ուսումնական ծրագիր, որպեսզի յուրաքանչուր մասնակցին ցուցաբերվի անհատական մոտեցում:

Ուսումնական ծրագիրը բաղկացած է երեք հիմնական փուլերից`

Դասընթացների առաջին փուլում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել հաշվապահական հաշվառման սկզբունքները, հաշվառման և գրանցման կարգը, հաշիվների և նրանց տեսակների առանձնահատկությունները, կուսումնասիրեն միջազգային ստանդարտների էությունը, որը թույլ կտա հաշվառումը կատարել ճիշտ և կազմել միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվություններ:

Դասընթացների երկրորդ փուլում մասնակիցները կուսումնասիրեն հարկային օրենսդրությունը` հարկերը, պետական և տեղական տուրքերը, այլ պարտադիր վճարները, աշխատանքային օրենսդրությունը:
Հարկային օրենսդրությունը հնարավորություն կտա մասնակիցներին կազմել գրագետ հարկային հաշվետվություններ, ճիշտ իրականացնել հարկային հաշվառումը:
Աշխատանքային օրենսդրությունը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալ, թե ինչ է աշխատանքային պայմանագիրը, աշխատավարձը, աշխատաժամանակը, կուսումնասիրեն արձակուրդայինի և նպաստների հաշվարկման ձևերը, առանձնահատկությունները:

Դասընթացների երրորդ փուլում կուսումնասիրվի ՀԾ 6 (Armsoft) հաշվապահական ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել համակարգված և ՀՀ հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնել կազմակերպության հաշվապահական հաշվառումը, որն իր հերթին կապահովի բարձր արդյունավետություն:

Դասընթացների ընթացքում ոչ միայն կմատուցվի տեսական մաս, այլ նաև կքննարկվեն տարբեր գործնական իրավիճակներ, որոնք, իրենց հերթին, ավելի մատչելի և հիմնովին կդարձնեն նյութի յուրացումը: Յուրաքանչյուր փուլի ավարտին մասնակիցները կանցնեն թեստավորում յուրացրած գիտելիքներն ստուգելու և ավելի լավ ամրապնդելու նպատակով:

Ուսումնական ծրագիրը ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, մասնակիցները կկարողանան ինքնուրույն վարել կազմակերպության հաշվապահական հաշվառումը, կազմել հարկային և ֆինանսական հաշվետվություններ:

Լավագույններին կտրվի հնարավորություն 1 ամիս անցնել աշխատանքային պրակտիկա մեր կազմակերպությունում հետագա աշխատանքի ընդունվելու հնարավորությամբ:

Գրանցվելու համար խնդրում ենք հետևել հղմանը և լրացնել հետևյալ ձևաչափը։

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել` 011 774-770, 043 775-770 հեռախոսահամարներով կամ սեղմեք այստեղ։