Մեր մասին

“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը մատուցում է հաշվապահական և իրավաբանական ծառայություններ: Մենք մեր գործունեության շրջանակներում վարում ենք կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հաշվապահական և հարկային հաշվառում, կազմում և հանձնում ենք ֆինանսական և հարկային հաշվետվություններ, մատուցում ենք կադրային և իրավաբանական ծառայություններ ինչպես երկարաժամկետ անպես Էլ միանգամյա համագործակցության տեսքով:
“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը համագործակցում է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` հասարակական կազմակերպություններ, մանրամեծածախ առևտրի ոլորտում գործող կազմակերպություններ, տուրիստական գործակալություններ, հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություններ, գովազդային և անշարժ գույքի շուկայում գործող կազմակերպություններ, ինչպես նաև կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում արտադրության և շինարարական ոլորտում: Նման բազմաոլորտ կազմակերպությունների հետ համագոծակցությունը մեզ հնարավորություն է տալիս, հեշտությամբ կողմնորոշվել տվյալ ոլորտի հաշվապահական հաշվառման առանձնահատկություններում, գործել տարբեր ոլորտներում և հմտորեն օգտագործել փորձառությունը նոր գործընկերների հետ: Մեր կազմկերպությունը պատրաստ է համապատասխան որակովորում ունեցող մասնագետների միջոցով տրամադրել բարձրորակ, օպերատիվ և արդյունավետ իրավաբանական ծառայություններ, առաջադրված խնդիրների վերաբերյալ առաջարկել տեղական և միջազգային պրակտիկայում առկա լավագույն փորձի վրա հիմնված լուծումներ՝ սկսած խորհրդատվությունից ընդհուպ մինչև դատական կարգով շահերի և իրավունքների պաշտապնության:
Մեր գործունեության հենց սկզբից մեծ ուշադրություն դարձնելով անձնակազմի ընտրության հարցում, կարողացանք ստեղծել իրականում ուժեղ և համախմբված թիմ: Հաճախորդներին սպասարկում են հաշվապահական հաշվառման իրավաբանական ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեցող որակավորված մասնագետներ: Մեր աշխատակիցների համար կարևորագույն չափանիշ է մշտապես որակավորման բարձրացումը` տարբեր մասնագիտական դասընթացներին և սեմինարներին հաճախելով:
“Վայս Քոնսալթինգ” կազմակերպությունը զինված լինելով բարձր տեխնիկական հնարավորություններով, ժամանակակից հաշվապահական ծրագրերով, մշտապես թարմացվող տեղեկատվությամբ, որոնք ակտիվորեն օգտագործվում են մասնագետների կողմից ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակը:
Դիմելով “Վայս Քոնսալթինգ” դուք կարող եք ակնկալել անհատական մոտեցում ձեր պահանջներին, անկախ բիզնեսի ծավալներից կստանաք խնդիրների պրոֆեսիոնալ, ժամանակակից լուծում և հետևողական բարեխիղճ մոտեցում: